Այսօր լավ լուր ստացանք,այս գիշեր ծնվել է 44 օրյա պшտերազմի հերոս Շանթ Խաչատրյանի քույրիկը: Մեր խմբագրության կողմից առողջություն ենք մաղթում երեխային և նրա մայրիկին:
Ճանաչե՛նք և հիշե՛նք մեր հերոսներին:
Շանթ Արսենի Խաչատրյան


Շանթ Արսենի Խաչատրյանը ծնվել է 2001 թվականի հունիսի 18 -ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Սովորել է Կապանի համար 5 հիմնական և 9 ավագ դպրոցներում։ Ուսումը շարունակել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում։ Ութ տարի զբաղվել է ճապոնական մարտարվեստով` կարատեով։ 2011 թվականին Շանթը դարձել է Հայաստանի չեմպիոն` արժանանալով ոսկե, արծաթե, բրոնզե մեդալների և պատվոգրերի։ 2019 թվականին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։

Գյումրիի հակատանկային զորամասից հետո ծառայությունը շարունակել էԱրցախում` որպես կրտսեր սերժանտ։ 2020 թվականի սեպտեմբերի 27֊ին պшտերազմի ընթացքում _կռվել է Հադրութում, Ջրականում և Մարտունիում։ _Զпհվել է նոյեմբերի 7֊ին` Մարտունու շրջանի Կոհակ բարձունքում։ _Հետմшհու արժանացել է մեդալների և պատվոգրերի։

КопироватьAMP код

от admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.